Thursday, February 24, 2011

Wikileaks. Ալիևը քննադատել է Վրաստանին և ընդունել, որ Ռուսաստանը շահեր ունի Ադրբեջանում

Panorama.am. 23-2-2011- Ադրբեջանը ստիպված է հաշվի նստել ինչպես Ռուսաստանի հետ մեծածավալ առևտրի, այնպես էլ Ռուսաստանում ադրբեջանցիների մի քանի հարյուր հազարանոց սփյուռքի հետ, և փորձել հավասարկշռություն պահպանել արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև: Այս մասին գրված է ամերիկացի դիվանագետների գրառումներում, որոնք հրապարակվել են «Ռուսկիյ ռեպորտյոր» կայքում:
«Հաշվի առնելով, որ Ալիևին ավելի հարազատ է կայունությունը, Ռուսաստանը շարունակում է Արևմուտքին անհուսալի գործընկեր ներկայացնելու իր փորձերը, նշում, որ արևմտամետ ճանապարհը և դեմոկրատացումը կտանեն քաոսի, իսկ Մոսկվան առաջարկում է ռեժիմի կայունություն»,-սա հատված է մեջբերված Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի 2009թ, հոկտեմբերի 2-ի գրառումներից:
Դեսպանի կարծիքով, ադրբեջանցիները կարծում են, որ Ռուսաստանը դեռևս չի հարմարվել Անդրկովկասի անկախության հետ և փորձում է ձախողել արևմուտքին Բաքվի ինտեգրումը, Ռուսաստանը փորձ է անում ամրապնդել իր ազդեցությունը Ադրբեջանում, այս համատեքստում հիշեցնում ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների այցերը այդ երկիր, հիշեցնում ԼՂ խնդրի վերաբերյալ մոսկովյան հռչակագիրը:
«Նախագահ Ալիևը գիտակցում է, որ Ռուսաստանը շահեր ունի Ադրբեջանում, դրանք են` էներգիան, ճանպարհ դեպի Իրան ու Մերձավոր Արևելք, հյուսի-հարավ միջանցք, Վրաստանի հետ հարևանությունը և այլն»,-հայտնում է դեսպանը: Նշվում է նաև, որ հենց Ալիևը դաստիարակվել ու կրթվել է Մոսկվայում, այնտեղ ազգականներ ունի, և նա Մոսկվայի հետ ավելի լավ կարող է մերձենալ:
Դեսպանը գրառումներում նշում է, թե Ադրբեջանը Աևմուտքին մտերմանալը դրական արդյունքներ չի բերում` աչքի առջև ունենալով Վրաստանի, Ուկրիանայի ու Թուրքիայի օրինակները: Ադրբեջանի ղեկավարը նաև քննադատել է Վրաստանի նախագահ Սահակշվիլուն և ընդգծել, որ Վրաստանը Ադրբեջանի համար օրինակ չի կարող լինել:

No comments: