News.am. 8-2-2011- Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական բազաների տեղակայումը բացառված է։ Փետրվարի 8-ին այս մասին հայտարարել է 3rd View լրատվական-վերլուծական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Ռաջաբովը։«Բանն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը թույլ չի տալիս երկրի տարածքում ռազմաբազաներ բացել։ Բացի այդ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, եւ այդ պատճառով նման հարցեր չեն կարող քննարկվել»,- նկատել է Ռաջաբովը։
Խոսելով այն մասին, որ տարածաշրջանային երկրներից Վրաստանը եւ Ադրբեջանը ձգտում են դեպի ՆԱՏՕ, իսկ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, նա ընդգծել է, որ տարածքային անվտանգության համակարգը Հարավային Կովկասում կարող է ձեւավորվել երկու հարթություններով՝ կամ Հարավային Կովկասի բոլոր երկրները Շվեյցարիայի օրինակով ընտրում են լիարժեք չեզոքության կարգավիճակը եւ չեն անդամակցում ռազմաքաղաքական այս կամ այն բկոկին, կամ էլ Հարավային Կովկասի երեք երկրները մուտք են գործում մեկ ռազմաքաղաքական բլոկ, օրինակ, ՆԱՏՕ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ոլորտում համագործակցությանը, ապա վերլուծաբանի խոսքով, երկու երկրները ռազմավարական գործընկերներ են։ «Այդ հարաբերությունները կարգավորվում են անցած տարի ստորագրված ռազմավարական պայմանագրով։ Սակայն Ադրբեջանի տարածքում Թուրքիայի ռազմակայանի տեղակայումը այդ պայմանագրի նպատակը չէ» ,- ասել է Ռաջաբովը։

No comments:
Post a Comment