Thursday, February 24, 2011

Լոնդոնի դատարանն այսօր կվճռի Ասանժի ճակատագիրը

Լոնդոնի դատարանն այսօր կհրապարակի WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիայի իշխանություններին արտահանձնելու գործով դատավճիռը։
Ասանժի արտահանձնման գործը,շվեդական կողմի համապատասխան հայցի հիման վրա, Լոնդոնի Բելմարշ դատարանը քննում է փետրվարի 7–ից։
Ավստրալիայի 39-ամյա քաղաքացի Ջուլիան Ասանժին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։
Ասանժն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, թե դրանք նպատակ ունեն վարկաբեկել իրեն՝ Wikileaks կայքի գործունեության առնչությամբ։
Wikileaks կայքի հիմնադիր Ասանժը ձերբակալվել էր 2010թ դեկտեմբերին Լոնդոնում՝ ինքնակամ ոստիկանությանը հանձնվելով։ Մեկ շաբաթ անց նա ազատ արձակվեց՝ 240 հազար ֆունտ գրավի դիմաց։

No comments: