Thursday, February 24, 2011

Տրիպոլիի փողոցները դատարկվել են ցուցարարներից

Diplomat.am. 24-2-2011- Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի փողոցները չորեքշաբթի օրը դատարկվել են՝ ցուցարարների վրա հարձակում կատարելու մասին երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից իր կողմնակիցներին ուղղված կոչերից հետո։
Ականատեսների հաղորդագրությունների համաձայն, Քադաֆիի կողմնակիցները և աֆրիկյան այլ պետություններից ժամանած վարձու զինվորներ շրջում են Տրիպոլիի փողոցներով՝ ահաբեկելով իրենց ճանապարհին հանդիպող մարդկանց խմբերին և պարբերաբար կրակ բացելով նրանց ուղղությամբ։
Լիբիայի հեռուստատեսությամբ հեռարձակված Քադաֆիի ելույթում վերջինս սպառնացել էր «վերացնել Լիբիայի դեմ զենք բարձրացրած կամ լրտեսության մեջ ներգրավված ցանկացած անձի»։
Նոր հաղորդագրությունների համաձայն սակայն, Քադաֆին այլևս չի վերահսկում երկրի արևմտյան մասը, որն այժմ վերահսկվում է բողոքականների և նրանց միացած զինված ուժերի կողմից։ Բենգազի և Թոբրուկ արևելյան քաղաքներում փողոցները վերահսկում են տեղի բնակիչները, իսկ Բենգազիի բնակիչները կազմել են ստորաբաժանումներ՝ սպառազինություն հավաքելու և իրենց սեփականությունը պաշտպանելու համար։

Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիի համաձայն, խռովությունների արդյունքում մոտ 1 000 մարդ է զոհվել։ Նա հաստատել է նաև հաղորդագրություններն այն մասին, որ Լիբիայի արևելքն այլևս չի ենթարկվում Քադաֆիին։

No comments: