Thursday, February 24, 2011

Վատիկանը սուր քննադատության է ենթարկել Թուրքիային

HayNews.am. 24-2-2011- Տրապիզոնում Սանտա Մարիա եկեղեցու խաչն իջեցնել ցանկացողների գործողություններն անհանգստացրել են Վատիկանին և մի շարք եկեղեցական կառույցների:
Մասնավորապես, Վատիկանի ռադիոն տարածել է Եկեղեցիների ֆեդերացիայի հայտարարությունը, որում քննադատության էր ենթարկվում Սանտա Մարիայի դեմ իրականացված գործողությունները, ինչպես նաև անհանգստություն հայտնում Թուրքիայում աճող հակաքրիստոնեական տրամադրությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ նույն եկեղեցիում էր սպանվել կաթոլիկ հոգևորական հայր Սանտորոն:
Թուրքիայի արտգործնախարարությունը նույնպես անդրադարձել է այս միջադեպին: «Տրապիզոնի անվտանգության ծառայությունն ու դատախազությունն արդեն սկսել են գործի քննությունը»,-ճեպազրույցի ժամանակ նշել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելչուք Ինալը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հունվարի 1-ին 5 հոգուց բաղկացած խումբը պահանջել էր ցած իջեցնել Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա եկեղեցու լուսարձակող խաչը, սակայն մինչ իրավապահների ժամանումը, խումբը հեռացել էր:

No comments: