Thursday, February 24, 2011

Թուրքիայում քրդական կուսակցությունը անկախ թեկնածուներով է մասնակցելու ընտրությանը

Թուրքական խորհրդարանի միակ քրդական «խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կրկին չի մասնակցի համամասնական կարգով։
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության փոխնախագահ Գյուլթեն Քըշանաքը հայտարարել է, որ իրենք որոշել են աջակցել անկախ պատգամավորներին։
Հիշյալ կուսակցությունը որոշել է Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում առաջադրել եւ պաշտպանել Ստամբուլահայ հայտնի գրող, լրագրող Հայկո Բաղդատի թեկնածությունը։
Նշենք, որ Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, որը ստիպել է քրդական կուսակցությանը մասնակցել մեծամասնականով եւ այնուհետ խորհրդարանում ձեւավորել կուսակցական խմբակցություն։

No comments: