Thursday, February 24, 2011

Հաագայի հայերը հակաադրբեջանական ցույց կանցկացնեն

Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա և Հայ Դատի հանձնախումբ) փետրվարի 28-ին Հաագայի Խաղաղության պալատի մոտ կանցկացնեն ցույց՝ հիշատակելու Սումգայիթի հայերի ջարդերի 23-ամյակը։
Ինչպես տեղեկանում ենք forum.nedarm.nl-ից,Նիդերլանդների բոլոր հայկական կառույցներին և ամբողջ հոլանդահայությանը կոչ է արվում միասնաբար զանգվազային ցույցի միջոցով ոգեկոչել Սումգայիթի (1988) և Բաքվի (1990) հայության զանգվածային ջարդերի զոհերի հիշատակը, համերաշխություն արտահայտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, Նիդերլանդների կառավարության և միջազգային հասարակայնության զորակցությունը հայցել հակամարտության խաղաղ լուծման համար՝ հարգելով Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը։ Ցույցը կավարտվի Հաագայում Ադրբեջանի դեսպանատան մոտ։
Ակցիայի մասնակիցները կպահանջեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, ԼՂ ժողովրդի ինքորոշման իրավունքի հարգում, ինչպես նաև կենդանի պահել Սումգայիթի և Բաքվի զանգվածային ջարդերի զոհերի հիշատակը, որպեսզի նման աղետալի դեպքերը հետագայում կանխվեն:

No comments: