Wednesday, February 23, 2011

Իսրայելի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները համագործակցում են Իրանի դեմ

Diplomat.am. 23-2-2011- Ադրբեջանի հետախուզական ծառայությունները Իրանի մասին իրանցի ուսանողներից ստացված տեղեկությունները փոխանցում են Իսրայելի հատուկ ծառայություններին, - հաղորդում է «արաննյուզ.իր» իրանական կայքը:
Տեղեկատվության համաձայն, Իրանում ներքաղաքական իրավիճակի ուսումնասիրությունը միշտ եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների օրակարգում, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում իրենց երկրում բնակվող իրանցիների համար` նրանց տրամադրելով մի շարք առավելություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն աղբյուրի տեղեկացմամբ, Ադրբեջանի հետախուզական ծառայությունները իրանցի օրիորդների համար կազմակերպում են երկրի բուհերում ընդունելություն պարզեցված կարգով, իսկ որոշ ժամանակ անց ստիպում են նրանց լրտեսական գործունեությամբ զբաղվել:
«Ջավանօնլայն.իր» իրանական կայքը հաղորդել է, որ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված իրանցիները, իրենց հերթին, որոշ ժամանակ անց ազատ են արձակվում և իսրայելական հատուկ ծառայությունները նրանց առաջարկում են ապաստան խնդրել Իսրայելում և տեղեկություններ տրամադրել Իրանի մասին` խոստանալով ֆինանսական աջակցություն և բարեկեցիկ կյանք:
Իրանական կայքերը բազմիցս հայտնել են, որ Ադրբեջանը Իսրայելին հնարավորություն էր տվել հետևել Իրանին իր հարավային շրջաններից:

No comments: