Thursday, February 24, 2011

Ռուսաստանն առաջարկել է Բաքվին «Տիգր» զրահամեքենաների արտադրություն կազմակերպել

News.am. 24-2-2011- «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունն առաջարկել է Ադրբեջանին` հանրապետության տարածքում «Տիգր» զրահամեքենաների արտոնագրված արտադրություն սկսել: Այդ մասին ԱՐՄՍ-ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը` Աբու-Դաբիում ընթացող IDEX-2011սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի 10-րդ ցուցահանդեսում:
«Մենք մի շարք հետաքրքիր առաջարկներ ունենք «Ռոսօբորոնէքսպոտից»` ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության ոլորտում: Մենք այժմ քննարկում ենք այն»,- ասել է Մամեդովը:

No comments: