HayNews.am. 7-2-2011- ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձել է երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարին, որի մասին ԱՄՆ-ում խոսել էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:«Նմանատիպ խորհրդարան ստեղծելու գաղափարն այն բազմաթիվնախաձեռնություններից է, որը կարիք ունի մանրամասն քննարկման: Դրա համար պետք է Սահմանադրություն փոխել, իսկ հիմա ավելի առաջնային և կարևոր հարցեր կան, որոնք քննարկման և որոշման կարիք ունեն»,-ասել է Աբրահամյանը:
Լրագրողների այն հարցին, թե որո՞նք են այդ ավելի կարևոր հարցերը, ՀՀ ԱԺ խոսնակը պատասխանել է.
«Օրինակ` Հայաստանի տնտեսության ամրապնդումը, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը»:
No comments:
Post a Comment