News.am. 8-2-2011- Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի զազրելի սպանությունից 4 տարի անց 28 թուրք քաղաքացիական ծառայողի նկատմամբ հետաքննություն է սկսվել։Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Դինքի գործով հերթական դատավարության ընթացքում Ստամբուլի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազի տեղակալը հետաքննություն է սկսել 28 քաղծառայողի նկատամամբ՝ իրագործելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով դատապարտվել էր Թուրքիան։
Ուղիղ հետաքննություն է սկսվել Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերի, ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահի եւ այլոց նկատմամբ։
Նշենք, որ թուրքական մամուլի այս հայտարարությունից հետո պարզաբանմամբ է հանդես եկել հասարակական կարգի եւ անվտանգության վարչության պետ, Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը՝ հերքելով իր նկատմամբ սկսված հետաքննության մասին լուրը։

No comments:
Post a Comment