Thursday, February 24, 2011

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը Երևանից կմեկնի Բաքու

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն այսօր կմեկնեն Ադրբեջան, հայտնel է 1news.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
Երեկ Ջեյմս Սթայնբերգը և նրան ուղեկցող պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք, ժամանել են Հայաստան և հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

No comments: