Thursday, February 24, 2011

ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՅՑ ՕՏՏԱՎԱՅՈՒՄ

Փետրվարի 22-ին Օտտավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի ունեցավ կանադահայ երիտասարդական կազմակերպությունների կազմակերպած և Սումգաիթի հայկական ջարդերի տարելիցին նվիրված ցույց: Միջոցառմանը մասնակցեցին Մոնրեալից և Տորոնթոյից հատուկ ժամանած ավելի քան 150 երիտասարդներ, կանադահայ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցույցին ներկա էին նաև Կանադայի դաշնային խորհրդարանի անդամներ Նիկոլ Դեմերսը («Քեբեկյան բլոկե), Ջոն Կարիջանիսը (Ազատական կուսակցություն) և Օնթարիո նահանգի խորհրդարանի նախկին նախագահ Դեյվիդ Ուորները, ովքեր հանդես եկան Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը դատապարտող ելույթներով:
Միջոցառման մասին անդրադարձներ եղան Ottawa Citizen և Embassy Magazine թերթերում, ինչպես նաև A-Channel հեռուստաալիքով:

No comments: