Thursday, February 24, 2011

Facebook-ն ու հայ քաղաքական գործիչները

HayNews.am. 24-2-2011- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն համարվում է իր երկրի լավագույն բլոգերը: Twitter-ի նրա միկրոբլոգին հետևում է շուրջ 200.000 մարդ: Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, մեր քաղաքական գործիչները (եզակի բացառություններով) մեծ հաշվով հեռու են ինտերնետային կյանքից և սոցիալական կայքերից: Սակայն հետաքրքիր է, որ, օրինակ, Facebook-ում շատ հայաստանցի քաղաքական գործիչներ էջեր ունեն, որոնց հետևում են մնացածները: HayNews.am-ը փորձեց պարզել, թե որ քաղաքական գործիչներն են, որ Facebook-ում նմանատիպ էջեր ունեն: Պարզվեց, որ նրանք այնքան էլ շատ չեն: Առաջին հնգյակն այսպիսին է.
Տիգրան Սարգսյան-2056 հետևող
Վահան Հովհաննիսյան-1853 հետևող
Գագիկ Ծառուկյան-1502 հետևող
Րաֆֆի Հովհաննիսյան-876 հետևող
Լևոն Տեր-Պետրոսյան-524 հետևող

Facebook-ում կան բազմաթիվ այլ քաղաքական գործիչների էջեր, սակայն, առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ դրանք կեղծ են և պաշտոնական չեն համարվում:

No comments: