Wednesday, February 23, 2011

Քրդերի, հայերի, արաբների և այլ ազգերի միջև խաղաղությունն ապահովելու համար` Բարզանիին մրցանակ ՆԱՏՕ-ից

HayNews.am. 23-2-2011- Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մեսութ Բարզանին Իտալիա կատարած այցի ժամանակ ՆԱՏՕ-ի «Խաղաղության մրցանակ» է ստացել, հայտնում է DHA-ը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Սերժիո Դե Գրեգորիոն, «Խաղաղության մրցանակը» հանձնելով Բարզանիին, նշել է, որ այն տրվում է «Հյուսիսային Իրաքում տարբեր ազգերի, կրոնների և գաղափարներ կրողների խաղաղ գոյակցությունն ապահովելու համար»:
«Հյուսիսային Իրաքում իրար կողք կողքի խաղաղությամբ ապրում են քրդեր, հայեր, արաբներ, թուրքմեններ, խալդիներ, ասորացիներ, որոնք գտնվում են բարեկամական հարաբերությունների մեջ»,-մրցանակը Բարզանիին հանձնելու կապակցությամբ նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդը նաև հանդիպում է ունեցել Հռոմ Պապ Բենեդիկտոս 16-րդի հետ:

No comments: