Wednesday, March 2, 2011

Ռուսաստանի ՊՆ-ն արդիականացնում է Գաբալան. Ռադիոլոկացիոն կայանը կարող է 1,5 անգամ հեռուն տեսնել

News.am. 2-3-2011- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Գալաբայի ռադիոլոկացիոն կայանի արդիականացման գործընթացը: Կայանը Ռուսաստանը վարձակալում է Ադրբեջանում: Դա յուրահատուկ ռազմական օբյեկտ է, որի օգնությամբ կարելի է հետեւել օդային տարածքին մի քանի հազար կմ հեռավորության վրա, նաեւ հետեւել իրավիճակին տիեզերքում:
Օբյեկտը ծրագրում են արդիականացնել մի քանի տարվա ընթացքում: Մանրամասները գաղտնի են պահվում: Միակ բանը, որ չեն թաքցնում սպաները, այն է, որ արդիականացված ՌԼԿ-ն կարողանալու է տեսնել մեկուկես անգամ ավելի հեռուն եւ հետախուզություն անցկացնել հասարակածից այն կողմ:
«Որոշակի պայմաններում եւ աննշան ծախսերի դեպքում մենք պատրաստ ենք աշխատել եւս 10, 15, անգամ 20 տարի նույն ռեժիմով, ինչ այժմ»,- նշել է «Գաբալա» կայանի հրամանատար Վիկտոր Տիմոշենկոն:
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պայմանագիրը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել է 10 տարվա համար: 2012թ. ժամկետը լրանում է, եւ առայժմ հայտնի չէ` կերկարաձգվի՞ այն արդյոք, թե՝ ոչ:

No comments: