Wednesday, March 2, 2011

Ալիևի ապագան մշուշոտ է

Panorama.am. 2-3-2011- «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, թե «արաբական ալիքի» ֆոնին Ադրբեջանում փաստորեն երկրորդ մարդու կարգավիճակ ունեցող արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մոտ շրջապատում գտնում են, որ եթե իրավիճակը շարունակվի այնպես, որ արաբական երկրների հեղափոխությունները Ադրբեջան թափանցելու հավանականությունը չվերանա, հնարավոր է Իլհամ Ալիևը երրորդ անգամ չդնի իր թեկնածությունը` 2013 թ-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում:
«Արտակարգ նախարարի» մոտ շրջապատում հավանական են համարում, որ իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում հերթական նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը կգնա Ռուսաստանի տարբերակին, այսինքն` իր փոխարեն, ժամանակավորապես, մեկ նախագահական ժամկետով Ադրբեջանի նախագահ կնշանակի Ք. Հեյդարովին:
Սակայն իշխանության ներսում 2013 թ-ի քննարկումները միայն հեյդարովականների մոտ չեն ընթանում: Կլանային պայքարն Ադրբեջանում գնալով սրվում է:

No comments: