Panorama.am. 30-3-2011- «Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն այժմ այլ մարտավարությամբ է շարժվում՝ այս անգամ հայկական կողմին մեղադրելով լրագրողների ուղղությամբ կրակ արձակելու մեջ, ինչը խոսում են նրանց քարոզչության մտացածին լինելու մասին: Միանգամայն հստակ է՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը՝ Panorama.am-ին հայտարարեց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, թե Ակնի (նախկին Աղդամի շրջան) հետ շփման գծում հայկական կողմը կրակահերթ է արձակել Ադրբեջանի կողմից տեսանկարահանումներ իրականացնող լրագրողների ուղղությամբ:
Նրա պնդմամբ՝ ԼՂՀ ՊԲ-ն 1994 թվականից ի վեր, շփման գծի ողջ երկայնքով միակողմանիորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ մարտի 5-ին կայացած Սոչիի հանդիպումից հետո՝ առավել ևս:

No comments:
Post a Comment