Wednesday, March 2, 2011

Ահմադինեջադի ավտոմեքենան վաճառվել է 2.5 մլն դոլարով

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ավտոմեքենան վաճառվել է 2.5 միլիոն դոլարով: Տեղեկատվության համաձայն, ավտոմեքենան գնել է իրանցի ձեռնարկատերը: Ավտոմեքենան նրան կհանձնեն այսօր՝ մարտի 1-ին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Pejo 504 մակնիշի ավտոմեքենան միջազգային աճուրդի էր հանվել 2010 թ. նոյեմբերի 21-ին: Այդ մասին ասել է Իրանի սոցիալական ապահովման նախարար Սադիղ Մահսուլին: Նրա խոսքերով, այդպիսի որոշում նախագահը կայացրել է Իրանում իրականացվող «ՄԵՀՐ» բնակարանաշինական ծրագրերից մեկին օգնելու նպատակով:

No comments: