Wednesday, March 2, 2011

Ոստիկանությունը պետական ծառայությո՞ւն է, թե՞ սեփական ֆիրմա,

կամ ամսական 12 միլիոնը որտեղի՞ց
Լրատվական միջոցներից տեղեկանում են, որ Ոոստիկանության Պարեկապահակային ծառայության 240 աշխատակիցներ դիմում են գրել` համակարգից դուրս գալու համար: Նրանք, իրենց աշխատանքային պայմանագրի համաձայն, պետք է ստանան ամսական 150 հազար դրամ, բայց արդեն վեց ամիս է, դրա փոխարեն ստանում են 50 հազարական դրամ: Օրերս ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը նրանց համոզել է նման բան չանել` խոստանալով, որ ինքն իր գրպանից ամեն ամիս 50 հազար դրամ կտա նրանց, ՊՊԾ աշխատակիցները, սակայն, չեն համաձայնել: Ի՞նչ գթասրտություն: Հայաստանն այնքան է զարգացել ու զարգացաց երկրներից էլ դեռ մի բան անցել, որ ոստիկանապետը անգամ «բարեգործությամբ է զբաղվում, պատրաստ է իր աշխատակիցներին իր գրպանից վճարել:
Պարզվում է Ներսես Նազարյանի գործերը լավ են: Վերջերս նրա որդու հարսանիքը տեղի է ունեցել «Հարսնաքարում»: Հարսանիքին ներկա են եղել նաեւ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ըստ տարածված լուրերի քավորը՝ Ռուբեն Հայրապետյանը, Նազարյանի որդուն Bentley է նվիրել, որի գինը սկսվում է 150 հազար դոլարից եւ հասնում մինչեւ 400 հազար դոլարի: Ներսես Նազարյանը, սակայն, ասել է, թե բացարձակ նման բան չկա, իր տղան Bentley չունի, այլ ապառիկով 60 հազար դոլար արժողությամբ Nissan Patrol է գնել:
Հարց է առաջանում` որտեղի՞ց Ներսես Նազարյանին այդքան փող, որ իր գրպանից այդքան մարդու պատրաստ է ամսական 50 հազարական դրամ տալ: 240 անգամ 50 հազար՝ 12 միլիոն դրամ...
Իսկ նրա որդին, որ երիտասարդ է ու դեռ նոր է ամուսնացել, որտե՞ղից այդքան ֆինանսական կարողություն, որ 60 հազար դոլար հատկացնում է միայն Nissan Patrol գնելու համար, թեկուզեւ ապառիկ, բայց վստահ նա ամսեկան 10 հազար դրամով դա չի փակելու:
Ես առիթն ունեցել եմ արդեն անդրադառնալ այն խնդրին, թե Հայաստանում «Հայաստանի Հանրապետություն» գոյություն չունի, այլ գոյություն ունի Հայաստանի Բաց Բաժնետիրական Ընկերություն, որը իրեն կոչում է «Հայաստանի Հանրապետություն»: Նախագահից, վարչապետից ու ազգային ժողով կոչվածի նախագահից ու պատգամավորներից սկսած մինչեւ նախարար ու փոխնախարարներ կոչվածները այլ բան չեն, ինչ այդ ընկերության բաժնետերերը, իսկ ավելի շարքայինները դրա զուտ ծառայողները:
Եթե այդպես չէ, թող ապացուցեն, արդյո՞ք ոստիկանապետը կարող է ի վիճակի լինել ամսեկան իր կրպանից 12 միլիոն դրամ վճարել:
Ով Հայաստանի Բաց Բաժնետիրական Ընկերությում բաժին ունի, կամ նրա թափթփուկն է հավաքում, դառնում է իշխանամետ՝ «մերոնցից», իսկ ով չէ, այդ ընկերության «դաժան» մրցակիցն է, իկարկե ոչ թե քաղաքական իմաստով, այլ հենց զուտ նրանց հարստությունն ու եկամուտի աղբյուրը նրանց ձեռքից վերցնելու իմաստով:
Այդ նույն «գթասիրտ» ու «բարեգործ» ոստիկանապետը, վերջերս բոլոր համայնքների ոստիկանապետերին բառացիորեն հրահանգել է թողնել բոլոր գործերը ու զբաղվել քաղաքացիներին մարտի 1-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից հետ պահելու գործով եւ պնդել է, որ բոլոր ուժերը կենտրոնացնել այս ուղղությամբ, օգտագործել բոլոր հնարավոր լծակները, նույնիսկ փակել փողոցները Երևանում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Սա է Հայաստանի պարզ պատկերը:
Իսկ որտիկանները, եթե ուզում են ժողովուրդ իրենց հարգի, իրենց համարի իսկական Ոստիկան, հարկ եղած դեպքում նրան պաշտպանի, ուրեմ չպետք է թույլ տան, որ ոստիականապետերը իրենց շահագործեն, ժողովրդին ծառայելու փոխարեն՝ ծառայեցնեն իրենց քմահաճույքների ու «Բաց բաժնետիրական ընկերության» շահերի համար:

Ոստիկանը իր «Շեֆի» կամ Ոստիկանապետի անօրինական հրահանգներն ու պահանջարկները կատարելուց խուսապելու համար, պետք քաջ տեղեկացված լինի իր գործողություններին վերաբերող օրենքին, որպիսզի չկարողանան նրան ապօրինի մեղադրանք ներկայացնել՝ «ոստիկանական պարտականությունները չկատարելու համար»:

Եթե նրանց հրահանգ է տրվում, թե «դիմեն ամեն միջոցի, որպիսզի խաթարեն մարտի 1-ի հանրահավաքը», ոստիկանը պետք է հարց տա ոստիկանապետին.- օրենքի ո՞ր տառի համաձայն պետք է փակել ճանապարհները, խոչնդոտել ժողովրդի մուտքը դեպի Երեւան, Ժողովուրդը օրենքի ո՞ր կետն է խախտել, որի համար նրան պետք է արգելել հանրահավաքին մասնակցելու եւ այսպես շարունակ:

Ոստիկանը չպետքէ թյուլ տա, իրեն ստորացնեն, օգտագործեն անձնական կամ խմբային շահերի համար: Ոստիկանը չպետք է թյուլ տա, որ իր հարգանքն ու արժանապատվությունը ոտնահարեն, ստորացնեն, եւ իրեն դրդեն ժողովրդի՝ իր Մոր, Հոր, Եղբոր եւ Զավակների դեմ՝ նրա արդարացի ու օրենքի սահմաններում բարձրացրած ձայնը խեղտելու համար:

Ոստիկանը ժողովրդի զավակն է, իր ծառայություն միայն մեկ նպատակ ունի՝ ծառայել ժողովրդին, ապահովել նրա անվտանկությունը, պաշտպանել կարգուկանոնը,
օրենքը խախտողներին օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկելը:

Ժողովրդավարական երկրներում ո՛չ մի ոստիկանապետ օրենքից դուրս չի կարող ոստիկանից անօրինական գործողություններ պահանջել: Եթե դա տեղի էլ ունենա, ապա տվյալ ոստիկանը շատ հանգիստ կարող է համաձայն օրենքի նրան դատի տալ:

Ոստիկանը պետք է գիտակցի, որ ինքը ոչ թե Ոստիկան նրա համար, որ ոստիկանապետի անօրինական հրահանգները կատարի, այլ օրենքի սահմաններում՝ ժողղովրդին ծառայի, նրա անվտանգությունն ապահովի ու կարգուկանոնը պաշտպանի: Քաղաքակիրթ երկրներում հանրահավաքը, հանրահավաքին մասնակցելը ապօրինի գործողություն չէ, եւ դրա համար ոչ ոքու չեն խանգարում, չեն արգելում, փողոց չեն փակում եւ չեն թույլ տալիս անգամ ոչ մեկը այդ հանրահավաքը խանգարի: Ընդհակառակը, դրան խանգարողին են պատժում:

Իսկ Հայաստանում հանրահավաքը խանգարողն ու խոչնդոտ առաջացնողը ոստիկանապետն ինքն է: Ինչը, որ հոտի աղ կցանեն, բայց որ աղն է հոտո՞ւմ...

Երվանդ Խոսրովյան
28.02.2011 թ.

No comments: