Թուրքական պատմական ընկերության նախորդ նախագահը խորասուզվել է հայտնագործությունների մեջ
«ԱԶԳ», 04-03-2011- Երեկ Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի անմիջական վերահսկողության տակ գտնվող «Հայ թերթ» կայքէջը հրապարակել է գերմանաբնակ թուրք մտավորական Դողան Աքհանլու հոդվածաշարի առաջին մասը: Նա գրել է. «Մենքՙ թուրքերս, որքան հպարտանանք, տեղին է: Հավերժ պետականություն ենք ունեցել: Ո՞վ է ասում, որ թուրքերը ոչ մի հայտնագործություն չեն արել: Անցյալ դարի առաջին քառորդին, դեռ 1915-ը ամբողջովին չբոլորած, այնպիսի հայտնագործություն ենք արել, որ զարմացած գերմանացիները այդ հայտնագործությունը կիրառելու համար սպասել են մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մեր հայտնագործությանը թուրքերի եւ քրդերի հետ մասնակցեցին նաեւ Բալկաններից, Կովկասից փախած գաղթականները, կարճ ասած բոլոր տգետ արարածները, դուրս գալով մարդաորսի, փաշաների մեղսակիցը եղան, արյունոտ ձեռքերով ապականեցին իրենց խիղճն ու ցեղին»:
Հայտնագործության պետականորեն հովանավորման, մի քիչ էլ ֆինանսական խրախուսման դեպքում, նորի համար նախադրյալներ են ստեղծվում: Նորի պարագայում խոսքը վերաբերում է Թուրքական պատմական ընկերության նախորդ նախագահ, Անկարայի «Գազի» համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն եւ հայտնի կեղծարար, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուին: Օրերս Բաբերթում (Բայբուրթ) նա հանդես է եկել «Կովկասյան քաղաքականությունն ու թուրք-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանի հետ» թեմայով դասախոսությամբ:
Ինչպես երեւում է, Հալաչօղլուն ոչ թե հարաբերություններին է անդրադարձել, այլ կրկնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պետության ծամծմված թեզերը, թե Անգլիան, Ֆրանսիան կենսական շահեր էին հետապնդում Օսմանյան կայսրության տարածքներում, Ռուսաստանըՙ նմանապես, որը «Թուրքիայում հայկական պետության կազմավորման» խոստումներով իր կողմը գրավեց հայերին, որոնք էլ ապստամբելով Վանում, Էրզրումում, Բիթլիսում, Արդահանում եւ Բայբուրթում, սպանեցին շուրջ 500 հազար թուրքի:
Այնուհետեւ Հալաչօղլուն շարունակել է. «Թեեւ մենք փաստաթղթերով ապացուցել ենք հայերի կատարմամբ իրականացված կոտորածները, սակայն նրանք առ այսօր շարունակում են պնդել, որ Թուրքիան իրենց ենթարկել է ցեղասպանության: Իրականում մեղավորը հայերը չեն, այլ այն պետությունները, որոնք խրախուսում են հայերին»:

No comments:
Post a Comment