News.am. Ավելի քան երկուսուկես տարվա աշխատանքից հետո Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանգնեցվել է աշխարհում ամենբարձր հեռուստաաշտարակը, որի բարձրությունը շինարարության այս փուլում 600 մետր է:
Ճարտարապետների մտահղացմամբ` Tokyo Sky Tree աշտարակի վերջնական բարձրությունը կկազմի 634 մետր: Ըստ Gazeta.ru-ի` ինժեներները ծրագրում են «երկնային ծառի» վրա եւս մի քանի հարկ ավելացնել, եւ մինչեւ մարտի վերջ տեղադրել նաեւ հսկա ալեհավաքները:
Մինչ ճապոնական աշտարակի ի հայտ գալը, աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը գտնվում էր չինական Գուանչժոու քաղաքում:
Ըստ նախագծի կազմակերպիչների` Tokyo Sky Tree-ը կգործարկվի 2012թ. սկզբին: Աշտարակի շենքում կլինեն նաեւ խանութներ, ռեստորաններ, ակվարիում, թատրոն եւ այլն:

No comments:
Post a Comment