News.am-2011-3-1- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի 16-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլու-Քլինթոն 20 րոպե տեւողությամբ հանդիպմանը մասնակցել են նաեւ պատվիրակության անդամներ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրները, այդ թվում Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Բահրեյնում եւ Եմենում տեղի ունեցող իրադարձությունները։
Հայտնի է դարձել, որ օրակարգում է եղել նաեւ Քլինթոնի՝ Թուրքիա կատարելիք այցը, սակայն ժամկետների վերաբերյալ հստակություն չի մտցվել։
Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Քլինթոնը Անկարա կատարելիք այցի ընթացքում թուրքական իշխանություններից օգնություն է խնդրելու Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների վերակազմավորմանը աջակցելու հարցում:

No comments:
Post a Comment