
2010թ. ՖԴԿ-ի կողմից իրավապահ մարմիններին տրամադրված տեղեկությունները վերաբերել են կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ ֆինանսական զեղծարարություններին, մատակարարման ծավալների խեղաթյուրմամբ կեղծ հաշիվ-ապրանքագրերի օգտագործման դեպքերին, կեղծ սնանկության գործերին, հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված միջոցների օրինականացման փաստերին:
Ֆինանսական դիտարկումների կենտրոնի տեղեկանքի համաձայն՝ իրավապահ մարմիններին ուղղված 23 հաղորդումներից 5-ի կամ 21,7%-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ 2009թ. ուղարկված հաղորդագրությունների 11,1%-ի, իսկ 2008թ. 18,2%-ի հիման վրա են հարուցվել քրեական գործեր։
Անցած տարի իրավապահ մարմիններն իրենց հերթին ՖԴԿ-ից խնդրել են 53 տեղեկություններ, որոնց հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ կամ հաղորդագրությունների 15%-ի հիման վրա։ Ուշագրավ է, որ 2009թ. իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել պահանջված տեղեկատվության 23%-ի հիման վրա, իսկ 2008թ.՝ 26,3%-ի հիման վրա։
Այդ թվերից պարզ է դառնում, որ ՖԴԿ-ի հաղորդագրությունների հիման վրա հարուցված քրեական գործերի արդյունավետությունն ավելի բարձր է, քան իրավապահ մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվող քրեական գործերի արդյունավետությունը։
Վերջին երեք տարիների դինամիկայից կարելի է ենթադրել, որ կաþմ իրավապահ մարմիններն ավելի կասկածամիտ են դարձել և ապահովագրվելու համար ավելի շատ գործարքների վերաբերյալ են պահանջել տեղեկատվություն, կաþմ առկա են կոռուպցիոն ռիսկեր, և կասկածելի գործարքների մի մասով պարզապես ընթացք չի տրվել։
Եթե գործարքների հարցում իրավապահներն ավելի կասկածամիտ են դարձել, և դրանց գերակշիռ մասը եղել է օրինական, ապա դա ինչ-որ տեղ խոսում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։
Այսինքն՝ կարելի է ենթադրել (իսկ գործարարների մի զգալի մասը այդպես էլ մտածում է), որ իրավապահները կարող են ինչ-ինչ նպատակների համար ծանոթանալ այս կամ այն օրենքի շրջանակում գործող ընկերության կոմերցիոն տեղեկատվությանը, բացահայտել նրանց ֆինանսական հոսքերը, հնարավոր է՝ դրանք փոխանցեն երրորդ անձանց, ասենք՝ պոտենցիալ կամ գործող մրցակիցներին….
No comments:
Post a Comment