Panorama.am- 3-3-2011- Էրգենեքոն»-ի գործով ընթացող դատավարության շրջանակներում թուրք ոստիկանները շարունակում են խուզարկել ու կալանավորել լրագրողների: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» օրաթերթը, ընդդիմադիր հայացքներ ունեցող «OdaTV» լրատվական կայքի ղեկավար կազմի ձերբակալությամբ մեկնարկված օպերացիան շարունակվում է նոր թափով:
Հիշեցնենք, փետրվարի 14-ին թուրք ոստիկանները երկարատև խուզարկություն էին իրականացրել «Odatv» կայքի խմբագրատանը և ղեկավարության բնակարաններում:
Ստացված տեղեկությունների համաձայն` վաղ առավոտյան ի թիվս այլոց խուզարկման աշխատանքներ են իրականացվել նաև հայտնի լրագրող Նեդիմ Շեների բնակարանում:
Հիշեցնենք, որ Շեները հեղինակել է «Հրանտ Դինքի սպանությունը և հետախուզության սուտը», «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» գրքերը: Առաջին գրքի համար Շեները ենթարկվել է քրեական պատասխանատվության, բայց 2010 թվականին արդարացվել է բոլոր կետերով:

No comments:
Post a Comment