Panorama.am- 3-3-2011- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործիչը` Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում: Թուրքիայի ամենամեծ խորհրդարանական ընդդիմություն կազմող քաղաքական ուժի` Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը Օքսֆորդի ուսանողներին ասել է, որ Թուրքիայում այլախոհ ուսանողները ոստիկանների կողմից բռնության են ենթարկվում, երբ հանդգնում են բողոքի ակցիա կազմակերպել:
Ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության` Քըլըչդարօղլուին հարց է ուղղվել հայ-թուրքական պատմական խնդրի վերաբերյալ, ինչի կապակցությամբ թուրք ընդդիմադիր կուսակցապետն ասել է. «Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները: Ցանկանում ենք, որ հայկական կողմը ևս նույնն անի: Մենք չենք խուսափում սեփական պատմության հետ առերեսվելուց»:
Հայոց ցեղասպանության փաստը ժխտող, գրեթե մեկ դար շարունակվող Թուրքիայի անցյալուրացության քաղաքականությունը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան խուսափում պատմական հաշվեհարդարից:

No comments:
Post a Comment