Panorama.am. 3-3-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ անդրադարձել է իր երկրի ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային դերակատարության խնդրին: Նա նկատել է տվել, որ առաջիկայում լրանում է պատմական մի շարք կարևոր իրադարձությունների (1912թ. Բալկանյան պատերազմ, 1914թ. Առաջին աշխարհամարտ. 1915թ. Հայոց ցեղասպանություն) 100 ամյակը: Ըստ Դավութօղլուի` հարկավոր է ճշմարիտ դասեր քաղել անցյալի այդ իրադարձություններից, այլապես լուրջ բարդության կվերածվի ներկան:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Son dakika» լրատվական կայքը, Դավութօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ մասնավորապես ասել է հետևյալը. «Մեր արտաքին քաղաքականությունը, այդ թվում և Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները, հիշյալ հարյուրամյակներին ընդառաջ Կովկասում, Բալկաններում և Մերձավոր արևելքում լուրջ վերափոխման են նպատակադրված` առանց հապճեպ շտապողականության և խուճապի»:

No comments:
Post a Comment