Thursday, March 31, 2011

Ֆրանսիայի սոցկուսակցությունը կրկին Սենատում կբարձրացնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը

News.am. 31-3-2011- Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը մոտ կանգնած հայկական աղբյուրների տվյալներով, այդ կուսակցությունը որոշել է մայիսի 4-ին օգտագործել խորհրդարանի ամբիոնը (այդ օրը խորհդրարանականնեն իրավունք ունեն օրինագծեր ներկայացնել), որպեսզի քննարկման ներկայացնեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանելու մասին 2006-ի հոկտեմբերի 12-ին ընդունված օրինագիծը վավերացնելու հարցը: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ն:
Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին իր հրապարակային նամակներից մեկում խնդրել է Սենատում սոցիալիստների խմբի նախագահ Ժան-Պյեռ Բելին առաջարկել այդ օրենքը: Նա մասնավորապես, ասել է. «Այսօր անհրաժեշտ է շարունակել օրենսդրական գործընթացը, որն սկսվել է 2006 թվականին Ազգային Ժողովում: Մենք ցանկանում ենք, որպեսզի խորհրդարանի սպասվող օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ ներկայացվի Հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը»:

No comments: