
Հայերը միշտ սպասելու են այն օրվան, երբ ԱՄՆ նախագահը կգործածի “ցեղասպանություն” բառը, ասել է Սերժ Սարգսյանը: Նա այդ մասին խոսել է Երեւանի իր նստավայրում Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Սերժ Սարգսյանը ասել է, որ ինքը ինչ որ ժամանակ անձամբ է խնդրել ԱՄՆ նախագահին անել այդ բանը: “Բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են”, ասել է Սարգսյանը, նշելով, որ լավագույնն այն է, երբ ցանկությունն ու իրականությունը համընկնում են:
Այդ առումով Սերժ Սարգսյանը մաղթել է, որ այս անգամ հայ ժողովրդի ցանկությունն իրականանա: Նա նաեւ նշել է, որ չիրականանալու դեպքում էլ պետք չէ հուսահատվել, այլ պետք է շարունակել ջանքն այդ ուղղությամբ:
No comments:
Post a Comment