«Լրագիր» 3-3-2011- Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Վիեննայի Դիվանագիտական Ակադեմիա, որը համարվում է աշխարհում դիվանագետների պատրաստման առաջին կրթօջախներից մեկը:
Ակադեմիայում Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության եւ հայ-ավստրիական հարաբերություններին նվիրված ծավալուն ելույթով, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վիեննայում հավատարմագրված դեսպաններ:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց.
«Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում, մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից եւ պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը եւ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը եւ սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում:
Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին եւ այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերին՝ սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձեւաչափով՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին, փաստորեն հանդես գալով Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձեւաչափեր՝ դրանով իսկ վնաս հասցնելով կարգավորման գործընթացին:
Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա:
Հայաստանն ընդունել է հունիսին Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում եւ դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առաջարկները` որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Իսկ Ադրբեջանը շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ արդեն բավական ժամանակ առաջ փոխըմբռնում էր ձեւավորված: Եվ զարմանալին այն է, որ իր այդ քայլերը փորձում է քողարկել՝ մեղադրելով Հայաստանին ձեռք բերված համաձայնեցված տարրերը խմբագրելու ցանկության մեջ, այնինչ իրականում լրիվ հակառակն է: Միջազգային հանրությունն սպասում է Ադրբեջանից մեկ հստակ պատասխան՝ արդյոք նա ընդունում է այսօր սեղանին գտնվող առաջարկները: Այո, թե ոչ:
Հուսով ենք, որ ի վերջո Սոչիում Ադրբեջանի կողմից կցուցաբերվի անհրաժեշտ իրատեսություն եւ քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել կարգավորման գործընթացը»:

No comments:
Post a Comment