News.am. 3-3-2011- Հայաստանի իշխանությունների համար մերժելի են ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունները՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 3-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով դիտարկմանը, թե ԱՄՆ դեսպանը գունավոր հեղափոխության կոչ է անում Հայաստանի ժողովրդին:
«Հայերը գույներ չունեն, մեկ տեսակ են, եւ մեկ խնդիր ունեն աշխարհի առջեւ դրված: Այնպես որ, չեմ կարծում որ ԱՄՆ-ը գունավոր հեղափոխության կոչ է անում»,-նկատեց Սահակյանը եւ հավելեց, թե «չի կարելի ուղղվածություն տալ»:
«Իհարկե, ժողովրդավարությունը, ժողովրադավարության ամբողջական սցենարները մեզ համար ընկալելի է, սակայն ենթատեքստային բնորոշումներ եղան, որոնք մեզ համար ընդունելի չեն»,-հայտարարեց Սահակյանը:
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը փետրվարի 28-ին ԵՊՀ-ում «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» թեմայով դասախոսության ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե Հայաստանում անհրաժեշտ է «ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում» եւ ասել. «Պարզ է, որ լուծումը խոսքի ազատության կամ գաղափարների հասանելիության սահմանափակումը չէ, կամ այս գաղափարների պաշտպանության նպատակով քաղաքացիների հանրահավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը»: Այնուհետ նա հավելել է. «Դուք չեք կարող ապրել ձեր ուզած երկրում, եթե չգործեք»:
Հիշեցնենք, որ Մարի Յովանովիչը նախկինում եղել է Ղրղըզստանում ԱՄՆ դեսպան: Նրա պաշտոնավարման ժամանակ այդ երկրում տեղի ունեցավ «կակաչների հեղափոխությունը»: Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը հայտարարել էր, թե «կակաչների հեղափոխությունը» մշակվել էր օվկիանոսից այն կողմ՝ Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանի աջակցությամբ:

No comments:
Post a Comment