Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը երեկ հանդիպում է ունեցել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ:
ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Բարաքաթին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այցն իրականացնել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
No comments:
Post a Comment