«Լրագիր» 30-3-2011- Օշական գյուղի մոտ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ բարեկարգվում է զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Ըստ այդ կապակցությամբ տարածված հաղորդագրության, ռուս զինվորները 1827 թ. Օշականի ճակատամարտի ընթացքում փրկել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը պարսկական հարձակումից: Աշխատանքներն իրականացնում է Պատվի գործ բարեգործական կազմակերպությունը: Հիշեցնենք, որ դեսպանի եւ կազմակերպության նախաձեռնությամբ բարեկարգվել է նաեւ Գյումրիի Պտվո բլուրը:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. “Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: 1827 թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էր շտապում ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Պարսիկները ճակատամարտը տանուլ տվեցին: Որոշում ընդունվեց Օշականում ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կանգնեցնել, որի բացումը կայացավ 1834թ.”:
Պատմաբանությունը, հենց պատմաբանների խոսքով, ամենասուբյեկտիվ եւ ամենից շատ գրաքննության ենթարկվող գիտությունն է: Բնականաբար, տվյալ ժամանակի իշխողները պատմաբաններին պատմությունը գրել են տվել այնպես, ինչպես իրենց է եղել ձեռնտու: Հայոց պատմագիտությունը ոչ միայն բացառություն չէ, այլեւ թերեւս այլ ժողովուրդների համեմատ դարերի ընթացքում ամենաշատ աղավաղվածն է:
Չխորանալով մանրամասների մեջ, նշենք նաեւ, որ ժողովուրդներին ստրկացնելու լավագույն ձեւը նրանց պատմությունը նենգափոխելը եւ սեփական սյուժեներով հուշարձաններ կանգնեցնելն է: Ոչինչ այնքան արդյունավետ չէ ժողովուրդներին ստրկացնելու հարցում, որքան նրա գիտակցության մեջ որոշակի կարծրատիպեր ամրագրելը: Այս տեսակետից, ռուսներն առաջատար դիրքեր են գրավում Հայաստանի նվաճողների շարքում:
Տվյալ պարագայում, Օշականի ճակատամարտում, ռուսներն ու պարսիկները ճակատամարտում էին ազդեցության գոտիների, եւ ոչ թե հայ ժողովրդի թախծոտ աչքերի համար: Եւ եթե ճակատամարտը եղել է Օշականում, դեռ չի նշանակում, որ կողմերից մեկը նպատակ ուներ ավերել Մայր Աթոռը: Մանավանդ որ, Էջմիածնի Մայր Տաճարն իր ներկայիս տեսքը ստացել է հենց պարսից տիրապետության շրջանում:
Նշենք նաեւ, որ վերը ասվածը որեւէ կերպ չի վերաբերում ռուս հասարակ զինվորներին, որոնք զոհվել են սեփական կայսրության համար:

No comments:
Post a Comment