Wednesday, March 30, 2011

Ճապոնական ռադիացիան հասավ Թուրքիա

Tert.am. 30-3-2011- Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ի վթարի հետևանքով առաջացած ռադիոակտիվ ամպը հասել է Թուրքիա։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը՝ նշելով, որ ռադիոակտիվ ամպը Թուրքիայի տարածք է հասել Էգեյան ծովով։
Թուրք փորձագետները վստահեցնում են, որ այդ ամպը որևէ սպառնալիք չի ներկայացնում։
«Այդ ամպերը գտնվում են 10 հազար մետր բարձրության վրա։ Իսկ 5 հազար մետր բարձրության վրա արդեն անձրևային ամպեր չեն կարող գոյանալ։ Այնպես որ այդ ռադիացիան անձրևի միջոցով մեզ չի հասնի։ Հիմնական վտանգը ճապոնական արտադրության սննդամթերքի մեջ է»,– ասել է թուրք պրոֆեսոր Միքթադ Քադըօղլուն։
Թուրք օդերևութաբան Բյունյամին Սյուրմելին գտնում է, որ, ամեն դեպքում, պետք է լուրջ վերաբերվել ռադիացիոն վտանգին։
«Պետք է որոշել, թե այդ ամպերը որ տարածաշրջանների վրա կարող են ազդեցություն գործել։ Չնայած նշվում է, թե շատ քիչ է հավանականությունը, որ ռադիացիան անձրևի միջոցով հասնի հողին, սակայն, ամեն դեպքում, դրան պետք է լուրջ վերաբերվել»,– ասել է թուրք օդերևութաբանը։

No comments: