Panorama.am. 30-3-2011- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում եղած հակամարտություններից ամենաբարդն է: Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ հարցերով 4-րդ դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը: Կելինի խոսքերով, ԼՂ հակամարտությունը հին է, դրա հանգուցալուծումը այդքան էլ դյուրին գործ չէ:
Նշելով ՌԴ ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում` ռուս փորձագետը ասել է է, թե ներկայումս խոսքը գնում է հակամարտության լուծման սկզբունքների մշակման մասին:
«Խնդիրը հետևյալն է. ժամանակին մշակվել են Մադրիդյան սկզբունքները: Մինչ այժմ դրանք բավականին ձևափոխվել են, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն հենքով, որը այն ժամանակ առաջարկվել էր Մինսկի խմբի միջնորդների` ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների կողմից: Նրանք կազմել են առաջնային ընտրությունը: Այժմ մեր ղեկավարները փորձում է հստակեցնել դրանք և այդ առումով բավականին արդյունավետ աշխատանք է կատարվում:Դա շատ տքնաջան աշխատանք է: Իրականում համատեղ երկարաժամ հանդիպումներ են անցկացվում, որպեսզի ծավալուն ձևակերպումները հստակեցվեն», - ասել է Կելինը` ընդգծելով ևս այդ աշխատանքի կարևորությունը:
Խոսելով ՌԴ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների փոխգործակցության մասին, ռուս փորձագետը նշել է, թե Ռուսաստանը համադրում է իր գործունեությունը պաշտոնապես լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ, քանի որ «դա ընդհանուր առմամբ միջազգային ջանքեր են»:
«Իսկ այժմ այնպիսի մի փուլ է, երբ նախաձեռնությունը պետք է լինի մեր ձեռքերում. այսինք` ռուսական, որպեսզի տառացիորեն կողմերին քայլ առ քայլ բերեն խաղաղ համաձայնության: Երբ մշակված են սկզբունքները, դրանց հիման վրա պետք է սկսվի խաղաղ համաձայնագրի կառուցումը: Հետո արդեն հնարավոր է դրական հանգուցալուծումներ լինեն», - ասել է ռուս փորձագետը:
Կելինը ափսոսանք է հայտնել նաև շփման գծում լարվածության պահպանման առնչությամբ:
«Եթե չդադարեցվի այդ լարվածությունը, ապա տհաճ զարգացումներ հնարավոր է իրականացվեն: Այդ իսկ պատճառով անում ենք ամեն ինչ, դա կանխելու համար», - ասել է Կելինը:
Հարցազրույցում ռուս ներակյացուցիչը խոսել է հակամարտության հարցում Իրանի ու Թուրքիայի շահագրգռվածությունից ևս:
«Նրանք շահագրգռված են, ոչ մկ անգամ առաջարկել են միանալ գործընթացին, որևէ կերպ օժանդակել: Սակայն, իրականում, խնդիրը նրանում չէ, թե քանի երկրի է մասնակցում միջնորդական առաքելությանը: Ամեն ինչ կախված է հակամարտության կողմերից` Հայաստանից ու Ադրբեջանից: Անհրաժեշտ է, որպեսզի երկխոսության ու կարգավորման պատրաստակամության հարցում քաղաքական կամքը հաղթանակի: Հնարավոր է, ինչքան քիչ արտաքին կարծիքներ լինեն բանակցային սեղանին, այդքան ավելի հեշտ երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություններ ձեռք բերեն: Այժմ ակնհայտ երևում է, որ նրանց ավելի հեշտ է համաձայնությունների գալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջորդությամբ: Մեր նախագահի դերը ամեն կերպ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամները ևս»,- ասել է Կելինը՝ ընդգծելով թե հակամարտույան հնության պատճառով ամեն դեպքում մեծ լավատեսություն դեռ շուտ է ցուցաբերել կարգավորման առնչությամբ:
«Այժմ ընթանում է բանակցային փուլը: Կուզենայի հուսալ, որ սկզբունքները կմշակվեն, եթե, իհարկե, առաջնահերթությունների փոփոխություններ կամ այդ երկրներում քաղաքական տրամադրությունների կտրուկ հետընթաց չարձանագրվի, ինչը նույնպես չի բացառվում: Հնարավոր են, իշխանափոխություններ: Եթե իշխանություննները փոխվեն, ապա նոր ղեկավարությունը պետք է նորովի մոտենա ու վերանայի արվածը: Սակայն հույս ունենք, որ դա տեղի չի ունենա» , - նշել է Կելինը:

No comments:
Post a Comment