«ԱԶԳ», 31-03-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռուդի Փերինեյի օգնական Ջեֆ Գոլդսթրին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված ԱՄՆ Քարնեգի հիմնադրամում տեղի ունեցած համաժողովում, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, մասնավորապես ասել է. «Հեյդար Ալիեւի մահվանից հետո նրան փոխարինած Իլհամ Ալիեւի հետ ԱՄՆ-ն լուրջ հույսեր է կապելՙ մտածելով, որ նրա արեւմտյան կրթությունն ու տարիքը դրականորեն կազդեն գործընթացի վրա, բայց այս հույսերը չարդարացան: Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից հետո պարոն Փերինեյն ինձ ասաց, թե երկու ղեկավարների խոսակցությունից իրեն պարզ դարձավ, որ նրանք ներքին համաձայնության են եկել` շարունակելու բանակցությունները գործնականում առանց իրական աոաջընթացի, պահպանելով ստատուս քվոն»:
Thursday, March 31, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment