«Հրապարակը» գրում է. «Հայաստանյան որոշ տուրիստական գործակալություններ հիմնավորապես մասնագիտացել են մարդկանց արտագաղթը կազմակերպելու գործում. նրանք 3-ից մինչեւ 6 հազար եվրոյով կազմակերպում են ցանկացած անձի Հայաստանից մեկնումը: Ընդ որում` գինը կախված է ծառայության կազմակերպման արագությունից, որոշ ընկերություններում այդ առումով ռեկորդային ժամկետ է գործում: Ասենք, 3 օրում «Շենգեն» վիզա են խփում: Ընդ որում, սրանց մեծ մասն աշխատում է ոչ թե տեղական դեսպանատների, այլ Ռուսաստանի եւ Վրաստանի համապատասխան դեսպանությունների հետ, որտեղ արդեն կապեր ունեն եւ փող տալ-առնելու հստակ մեխանիզմներ: Եւ չնայած արագընթաց գործընթացին, դրանցից շատերը «հերթի տակ» են աշխատում` դիմողների պակաս չունեն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ որոշ գործակալություններ վայելում են բարձրաստիճան չինովնիկների հովանավորությունը: Մեր տեղեկություններով, նրանց մեջ է նաեւ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը»:
Wednesday, March 2, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment