Thursday, March 3, 2011

Դաշնակցությունը չի՞ լինի հաջորդ խորհրդարանում

Panorama.am. 3-3-2011- Голос Армении-ն գրում է, որ երբ ՀՅԴ-ն լքեց կոալիցիայի շարքերը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում սկզբունքային անհամաձայնության համար, թվում էր, թե կուսակցության դիրքերը հասարակությունում պետք է ամրանան, սակայն կուսակցությունը, որն ունի իր սեփական մամուլն ու հեռուստատեսությունը, այսօր հնարավոր է նույնիսկ չկարողանա ներկայանալ հաջորդ խորհրդարանում: Թերթը նկատում է, որ ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած ընտրական իրավունքների պաշտպանության շարժումը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ ստորագրվեց նոր կոալիցիոն համաձայնագիրը, որի տակ առաջին անգամ չկար ՀՅԴ-ի ստորագրությունը:
Թերթը նկատում է, որ երբ ԼՏՊ-ն վերադարձավ քաղաքականություն, Դաշնակցությունն առաջին կուսակցությունն էր, որ ժպիտով դիմավորեց նախկին նախագահին: ՀՅԴ-ն ակնկալում էր, որ ՀԱԿ-ը կօժանդակի ընտրական իրավունքների պաշտպանության շարժումը, սակայն ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի հայտարարությունից, թե ՀՅԴ-ն իրավունք չունի նման շարժում կազմակերպել, քանի որ միշտ կանգնած է եղել ընտրական կեղծիքներ իրականացնող իշխանությունների կողքին, ի չիք դարձրին ՀՅԴ սպասումները: Ի պատասխան Զուրաբյանի` դաշնակցականները հիշեցրին, որ Հայաստանում ընտրակեղծիքների ստեղծման նախահայրը հենց ինքը Լ. Տեր-Պետրոսյանն է: «Այսօր Դաշնակցությունը վստահության խիստ ճգնաժամ է ապրում»,- եզրակացնում է թերթը:

No comments: