
Դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմն ընդունել է այդ զեկույցը. «Որքան ես գիտեմ, ադրբեջանական կողմն ընդունել է այդ զեկույցը: Ես կարող եմ միայն ասել, որ համանախագահները ջանասիրաբար աշխատում են և բարձր կարգի պրոֆեսիանալիզմ են ցույց տալիս` այս հակամարտության կարգավորման համար»:
Բացի այդ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ քննարկում անցկացնել` քաղաքացիական ավիացիայի և Ստեփանակերտում օդանավակայանի բացման շուրջ:
«Ես աջակցում եմ ԱՄՆ ղեկավարության դիրքորոշումը, որը կարծում է, որ կողմերը պետք է միասին հավաքվեն և քննարկեն այս հարցերը՝ մինչև Ստեփանակերտում օդանավակայանի բացվելը: Մենք կարծում ենք, որ մանրամասները կարող են մշակվել», - ասել է դեսպանը:
No comments:
Post a Comment