Իրանի ռազմածովային ուժերի՝ Սուեզի ջրանցքով Սիրիա մտած երկու նավերն այսօր նույն ճանապարհով վերադառնում են հայրենիք, հաղորդում է Reuters-ը։Իրանի երկու նավերը տեղական ժամանակով առավոտյան 04։00-ին մտել են Միջերկրական ծով՝ Սուեզի ջրանցքի հյուսիսային ափ, և շարժվում են դեպի Կարմիր ծով ։
Իրանական երկու նավերը Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ էին ժամանել փետրվարի 23-ին։ Իրանի ռազմածովային ուժերի ղեկավարության ներկայացուցչի խոսքերով՝ նավերն այցելել են Սիրիա (որի հետ Իսրայելը ֆորմալ առումով գտնվում է պատերազմի մեջ), ոչ թե զինավարժությունների համար, այլ «խաղաղության և եղբայրության ուղերձ հղելու աշխարհի բոլոր երկրներին»։
Իսրայելի իշխանությունները իրանական նավերի մանևրումները համարել են սադրանք։ Իրանի ռազմածովային ուժերի նավերը 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո Սուեզի ջրանցք չեն մտել։
Սուզեի ջրանցքը համաշխարհային ամենակարևոր տրանսպորտային ուղիներից մեկն է. դրանով օրական Եվրոպայից Ասիա է անցնում 40-45 նավ։

No comments:
Post a Comment