Իրանի ԶՈՒ ծովային ուժերը վերջերս համալրվել են նոր հրթիռային համակարգերով, որոնք հաջողությամբ կատարում են իրենց առաքելությունը ջրային սահմանների պաշտպանության գործում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի բանակի ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավին էլ հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ փոքր-ինչ սպառնալիքի պարագայում Իրանը կփակի Հորմոզի նեղուցը, որտեղով անցնում է համաշխարհային նավթամթերքի պահանջարկի մոտ 30%-ը, ինչպես նաև հայտարարեց, որ Իրանի զինված ուժերը ամբողջովին վերահսկում են Պարսից ծոցը և հնարավոր սպառնալիքի դեպքում Իրանի պատասխանը շատ կտրուկ կլինի:

No comments:
Post a Comment