Thursday, March 3, 2011

Վարչապետը ոստիկանապետին հանձնարարել է ծառայողական քննություն սկսել

HayNews.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր և իրենց խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի ներկայությամբ զանգահարել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և հանձնարարել ծառայողական քննություն սկսել այսօրվա միջադեպի հետ կապված: Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների և պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով վատացել է Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը:
«Ոստիկանապետը վարչապետին տեղեկացրել է, որ իրենք արդեն սկսել են ներքին ծառայողական քննություն և արդյունքների մասին կիրազեկեն հասարակությանը»,-փոխանցեց Արմեն Մարտիրոսյանն ու նշեց, որ ըստ արդյունքների իրենք կտեղեկացնեն իրենց քայլերի մասին:

No comments: