Diplomat.am-2011-3-1- «Հայոց ցեղասպանության ուրացումը քրեորեն դատապարտելու մասին օրինագիծը չհաստատելու դեպքում` առաջիկա ընտրությունների ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի ստանա ֆրանսահայ համայնքի աջակցությունը»,-հայտարարել է Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը` նշելով , որ դեռևս ներքին գործերի նախարար եղած ժամանակ Ն.Սարկոզին խոստացել էր Ֆրանսիայի օրենսդրության մեջ ներառել Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը, որով դատապարտվում են ցեղասպանությունների ուրացումը, օտարատյացությունը և ցեղապաշտությունը, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ իրականացված ոճիրները։
Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում 2006թ-ին, սակայն այն դեռևս պետք է ընդունվի Սենատում, իսկ այնուհետև հաստատվի հանրապետության նախագահի կողմից:
«Մեզ հայտնի էր դարձել, որ Ն.Սարկոզին իր օգնականին ուղարկել է Անկարա` հավաստիացնելու համար թուրքական իշխանություններին, որ օրենքը Սենատում չի ընդունվի կամ առնվազն նախագահը չի հաստատի: Այս փաստի կապակցությամբ հայությունը շատ է զայրացած»,- հավելել է Հ.Չոբոյանը:

No comments:
Post a Comment