Diplomat.am-2011-3-1- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավարտում է իր այցը Գերմանիա: Փորձագետների կարծիքով, այդ ուղևորությունը կարող է սպառնալիքի տակ դնել Թուրքիայի` ԵՄ անդամակցությունը: Պատճառը` Դյուսելդորֆում թուրքական սփյուռքի առջև Էրդողանի խոսքն էր: «Այո` ինտեգրմանը, ոչ` ձուլմանը», - այսպիսի կոչով է դիմել վարչապետ Էրդողանը սփյուռքի անդամներին: Նա հայտարարել է, որ թուրքերի երեխաները պետք է առաջին հերթին մայրենի լեզուն սովորեն, իսկ այնուհետև` գերմաներենը: Եվ ընդհանրապես, հարկ է մտածել հայրենիք վերադառնալու մասին:
Էրդողանի ելույթը լսել են Գերմանիայում և Եվրամիության այլ երկրներում բնակվող 10 հազար թուրքեր: Գերմանական իշխանությունների համար այդ ելույթը նույնպես աննկատ չմնաց: Առաջիններից մեկը, ով արտահայտվեց, դա Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն էր, որը նկատեց, որ հենց լեզուն է ինտեգրվելու բանալին:
«Գերմանիան երկիր է, որը հասկանում է Թուրքիային և նրա մտադրությունները անդամակցել Եվրամիությանը, և ունակ է գնահատել մեր ներդրումներն այդ գործում: Սակայն առայժմ մենք ստիպված ենք կրել վիզային ռեժիմի ծանրությունը», - նշել է Էրդողանը: «Ինչ վերաբերում է վիզաների խնդրին, եթե անձնագրերում էջերը չեն բավականացնի, մենք այժմ ունենք համակարգչային չիպեր, որոնց վրա ավելի շատ տեղ կա», - նկատել է Մերկելը:

No comments:
Post a Comment