«Լրագիր» 2-3-2011- Իր վերջին հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոստովանեց, որ իշխանությունը մտահոգ է արտագաղթի աճով եւ ձեռնարկում է քայլեր: Որպես նման քայլ վարչապետը նշեց որոշակի սոցիալական միջոցառումներ, որոնք, դատելով արտագաղթի շարունակվող աճից, արդյունավետ չեն:
Կառավարությունը չի պատասխանում հարցին, արդյոք հետայսու էլ աջակցելու է ռուսական նախագծին, որի շրջանակում Հայաստանից Ռուսաստան արտոնյալ պայմաններով հարյուրներով դուրս են հանվում հայկական ընտանիքները: Ի դեպ, այսօր “հավաքագրման” նման կետ է բացվել նաեւ Ադրբեջանում: Սակայն եթե մեր հարեւանի համար էմիգրացիան նույնիսկ բարիք է բարձր բնական աճի ֆոնին, ապա Հայաստանում էմիգրացիան դանդաղ, բայց հաստատուն տանում է դեմոգրաֆիական աղետի:
Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի արգելում ռուսական ղեկավարությանն իրականացնել այդ նախագիծը: Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու է աշխատունակ բնակչության արտագաղթը, ում կարիք չի լինի աշխատանքով ապահովել հայրենիքում, փոխարենը նա դրսից փող կուղարկի ու կնպաստի մանրածախ շրջանառությանը: Եթե այո, ապա կառավարությունը պետք է այդ մասին ասի բարձրաձայն, սակայն անպայման` դեմոգրաֆիական վիճակի վերլուծությամբ, որը կձեւավորվի հայաստանում 5-10 տարի հետո: Այն ժամանակ Հայաստանում տուրիզմը կդադարի լինել առաջնահերթ ոլորտ, քանի որ գաստարբայտերները չեն ժամանի` նրանք իրենց հետ տանում են ընտանիքները:
Հայկական մամուլը լի է հավաքագրման կետերից լուսանկարներով, որտեղ “էժան պանրի” համար հերթ են կանգնել Հայաստանի քաղաքացիները: Նրանք համաձայն են գնալ ընտանիքներով, համաձայն են կթվոր աշխատել, կամ ինչ պատահի, սակայն նրանց համար ամենավիրավորականն այն է, որ ոչ ոք չի էլ փորձում նրանց կանգնեցնել: Հայաստանի իշխանությունն այդպես էլ կոչ չի անում չհեռանալ, մնալ հայրենիքում եւ աշխատել այստեղ: Հնարավոր է, այն պատճառով, որ իշխանությունը չի կարող աշխատանք երաշխավորել:
Մասնավոր զրույցներում որոշ չինովնիկներ ասում են, թե ոչ թե Ռուսաստանն է Հայաստանին մղում դեմոգրաֆիական աղետի, այլ Հայաստանն է “նվաճում” Ռուսաստանը: Ռուսաստանում հայկական ազգանունների կարելի է հանդիպել ինչպես ամենահաջողակ բիզնեսմենների ցուցակում, այնպես էլ քրեական հաղորդագրություններում: Այնպիսի տպավորություն է, որ հայերը Ռուսաստանում ամենուր են: Գուցե դա իսկապե՞ս Ռուսաստանը հանձնելու “խաղաղ” ծրագիր է:’
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Հ. Գ. Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը մտադիր է հայաստանում հիմնել կազակական ստանիցա, այսինքն` բնակավայր: Ըստ ամենայնի, Հայաստանի դատարկվելու զուգընթաց կավելանա ստանիցաների քանակը:

No comments:
Post a Comment