«Լրագիր» 4-3-2011- Այն բանից հետո երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանձնարարել է ծառայական քննություն իրականացնել կառավարության շենքի մոտ ոստիկանության եւ Ժառանգության պատգամավորների բախման գործով, հրապարակվեց տեղեկություն, որ այդ գործով տեղեկություն ստանալու համար ոստիկանապետին է զանգահարել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ երեւույթին, ԱԺ նախագահը փորձել է հետ չմնալ վարչապետից եւ հանկարծ թույլ չտալ, որ նա որոշումներ թելադրի ոստիկանությանը:
Ով գիտե, գուցե եթե ոստիկանությունում թելադրող դառնա վարչապետը, համակարգում Հովիկ Աբրահամյանի ազգականները կարող են այլեւս բարձրագույն պաշտոններ չստանալ, ինչպես օրինակ օրերս նրա ազգականներից մեկը նշանակվեց Արարատի ոստիկանապետ: Իսկ ոստիկանությունը ոչ միայն Հայաստանի իշխանության վերարտադրության, այլ նաեւ ներիշխանական փոխհարաբերությունների կանխորոշման կարեւոր օղակ է: Ով ազդեցիկ լինի ոստիկանությունում, նա կարող է բավական ազդեցություն ունենալ իշխանական համակարգում ընդհանրապես:
Դժվար է այժմ ասել, թե պատգամավորների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններին գործով ծառայական քննության արդյունքի համար պատասխանատվությունն ի վերջո ում վրա է լինելու` Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի: Իսկ գուցե ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ինքը պատասխանատվությունն իր վրա վերցնի եւ փորձի օգտվել Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի այդ մրցակցությունից ու այդ հակասության ֆոնին հնարավորինս ինքնուրույնություն ցուցաբերի որոշման հարցում:
Բայց դա կախված կլինի նրանից, թե գործին ինչ աստիճանի միջամտություն կցուցաբերի նախագահի նստավայրը: Առայժմ Բաղրամյան 26-ի արձագանքի մասին որեւէ բան հայտնի չէ: Թերեւս այնտեղ զբաղված են մարտի 5-ին Սոչիում կայանալիք հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանդիպման հարցով: Հանդիպումը կանցնի, ու գուցե նախագահի նստավայրը կորոշի, թե ինչ պետք է անել այն ոստիկաններին, ովքեր ուժ են կիրառել Ժառանգության պատգամավորների հանդեպ:
Չի բացառվում, որ նրանց պարգեւատրեն: Իհարկե ոչ հիմա, այլ ասենք մայիսի 28-ի առիթով: Համենայն դեպս առաջին դեպքը չի լինի, երբ ուժ կիրառած ոստիկանները արժանանում են պետական պարգեւի: Իհարկե, նախկին դեպքերում խոսքը ընդդիմության ցուցարարների հանդեպ կիրառված ուժի մասին էր, իսկ այս դեպքում բռնության են ենթարկվել պատգամավորները, որոնք մի քիչ ավելի են պաշտպանված, քան շարքային քաղաքացիները:
Հնարավոր է նաեւ, որ նախագահի նստավայրը որոշի այս անգամ հակառակն անել` ոստիկաններին իսկապես ենթարկել ինչ որ պատասխանատվության, փորձելով որոշակիորեն լիցքաթափել այն մեծ լարվածությունը, որ նկատելի է հասարակության մեջ վերջին օրերի եւ շաբաթների ընթացքում: Շատ բան թերեւս կախված կլինի նրանից, թե ինչ տրամադրությամբ Սերժ Սարգսյանը կվերադառնա Սոչիից:
Ամենեւին պետք չէ բացառել, որ վերադարձը կարող է ճակատագրական լինել ոչ միայն կառավարության շենքի առաջ ուժ կիրառած ոստիկանների, այլ նաեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի համար: Կամ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի վերադարձը հենց միայն Ալիկ Սարգսյանի համար կլինի ճակատագրական, եւ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին: Համենայն դեպս վերջին մի քանի օրերին ոստիկանությունն իր առաջացրած պարբերական սկանդալներով կարծես թե մի քիչ չափից շատ աղմուկ է առաջացնում եւ յուղ լցնում առանց այն էլ նկատելիորեն բորբոքված հասարակական կրակին, հանրության շրջանում առաջացնելով հակադարձ ռեակցիայի լուրջ էֆեկտ:
Ի վերջո պարզ է, որ ոստիկանության այդ գործողություններն արդեն ոչ թե ահաբեկում եւ զսպում, այլ էլ ավելի են գրգռում սոցիալական եւ իրավական անարդարությունից առանց այն էլ բորբոքված հանրությանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment