«Լրագիր» 31-3-2011- “Հավասարների հավաքը” դիմել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, առաջարկելով “հստակեցնել եւ հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները` ոչ միայն առաջիկա հանարահավաքի անելիքների պարագայում, այլեւ այսուհետ”: Խոսքը մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին է, որ «Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»:
Եթե Տեր-Պետրոսյանը պատվի առաջարկի հեղինակներին եւ պատասխանի նրանց, ապա հետաքրքիր է, թե այդ պատասխանը պատմության ինչքան խորքից կգա: Բուքմեյքերական գրասենյակները կարող են օրինակ հայոց կաթողիկոսների մի ցանկ պատրաստել, ու նրանցից ամեն մեկի անվան դիմաց գործակիցներ սահմանելով խաղադրույք ընդունել, թե Տեր-Պետրոսյանը նրանցից որ մեկի խոսքերով կպատասխանի “Հավասարների հավաքին”, եթե իհարկե պատասխանի:
“Հավասարների հավաքի” բարձրացրած հարցը կարեւոր է: Բանն այն է, որ կոնգրեսի հանրահավաքները մարտի 1-ից հայտարարելով հասարակական ֆորում, Կոնգրեսի առաջնորդներն առ այսօր չեն հստակեցրել այդ ֆորումի աշխատանքների մեխանիզմը: Փոխարենն ասում են, որ ամեն հանրահավաքից առաջ ստանում են հազարավոր տարբեր առաջարկներ, որոնք հետո Կոնգրեսում քննարկվում են եւ ձեւակերպվելով օպտիմալ որոշման կամ առաջարկի տեսքով, դրվում են հանրահավաքի մասնակիցների քվեարկության “սեղանին”: Փաստորեն, ստացվում է, որ Կոնգրեսը “ֆորումի” մասնակիցներին տալիս է միայն ընդունելու կամ մերժելու իրավասություն, իսկ քննարկումը բացառվում է: Ինչ խոսք, Կոնգրեսի իրավունքն է կազմակերպել իր հանրահավաքներն այնպես, ինչպես ինքն է կամենում եւ հարմար գտնում, բայց ընդամենը պետք է արձանագրել, որ ֆորումի գաղափարն այդ դեպքում չի աշխատում:
Այդ դեպքում ֆորում արտահայտությունն առավելապես ձեւական բնույթ է կրում: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է, թե ժողովրդավարությունը դա է` երբ առաջարկները հասարակությունից ստացվում են, առաջնորդների խումբը քննարկում է, հետո դրանց հիման վրա իր կայացրած որոշումը դնում է քվեարկության եւ մեծամասնությամբ ընդունում: Այո, թերեւս դա է ժողովրդավարությունը, բայց մի վերապահումով` հասարակությունը պետք է տեսնի նաեւ առաջարկների ստացման ընթացքը եւ առաջարկներն ինքնին, կամ գոնե դրանց զգալի, կարեւոր մասը: Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն առաջարկների հիման վրա կայացված որոշման քվեարկություն, այլ նաեւ առաջարկների թափանցիկություն, երբ հասարակությունը ծանոթանում է թե առաջարկներին, թե դրանց քննարկման ընթացքին: Իսկ տվյալ պարագայում առաջարկների ստացումն ու քննարկումը թափանցիկ չեն:
Զորօրինակ, Կոնգրեսի քաղխորհրդի նիստի մասին հասարակությանը մատուցվող տեղեկությունները հար եւ նման են իշխանական գրասենյակներից ստացվող պրոտոկոլային հաղորդագրություններին: Մինչդեռ սա թերեւս ոչ թե կարգ է, ոճ, այլ երեւի թե տեսակ, մտածողություն, պատկերացում:
“Հավասարների հավաքի” առաջարկը կարծես թե հենց այդ խնդրին անդրադառնալու փորձ է, եւ կարեւոր է գուցե առաջին հերթին հենց դրանով: Այդ իսկ պատճառով էլ կարեւոր է, թե դրան ինչպես կարձագանքի Կոնգրեսը եւ մասնավորապես նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հնարավոր է, որ նա ընդհանրապես չարձագանքի, համարելով, որ դա լուրջ չէ, իսկ ինքը զբաղվում է միայն լուրջ քաղաքականությամբ: Բայց դա էլ արդեն կլինի արձագանք, ընդ որում կարեւոր արձագանք, քանի որ այդպիսով էլ Տեր-Պետրոսյանը, որպես Հայաստանում ամենազանգվածային ընդդիմադիր ձեւաչափի առաջնորդ, հասարակությանը կարեւոր ինֆորմացիա է փոխանցում այն մասին, թե ընդհանրապես ինչպիսին է լուրջ հարցերի վերաբերյալ պատկերացումների նրա համակարգը`ինչն է ինքը լուրջ համարում, իսկ ինչը` ոչ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment