Wednesday, March 2, 2011

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ԿՀԱՍՑՆԻ՞ ԼԻԲԻԱՅԻՆ

Աշխարհը սպասողական վիճակում է, թե արդյոք ԱՄՆ կորոշի ուժ կիրառել դեռեւս Լիբիայի նախագահ Կադդաֆիի դեմ: ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ մարտի 2-ին անցել են Սուեզի ջրանցքով եւ մոտեցել Լիբիայի ափերին: Այդ մասին հայտնում է Ռոյթերը:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են կատարել վարչակազմի ցանկացած հրաման, կապված Լիբիայի իրավիճակի հետ: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզըն Ռեյսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ քննարկում է ռազմական միջամտության հնարավորությունը: Կադդաֆիի որդին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան որոշել է տիրանալ լիբիական նավթին: Ռուսաստանի ղեկավարությունըԿադաֆիին անվանել է «քաղաքական դիակ»:
Լիբիայում շարունակվում են մարտերը: Հաղորդվում է այն մասին, որ կառավարական ուժերը վերանվաճել են նավահանգիստներից մեկը, որ գրավել էին ապստամբները: Փորձագետները գերադասում են չխոսել ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության եւ Կադաֆիի «արձագանքի» մասին: Պակիստանյան Pakistan Observer-ը գրել է, որ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ստորաբաժանումներն արդեն իսկ գտնվում են Լիբիայի արեւելյան տարածքներում, որոնք վերահսկում է ընդդիմությունը:

No comments: