Tert.am. 2-3-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է բրիտանական Daily Telegraph պարբերականի դեմ ներկայացրած դատական հայցը։ Այս մասին տեղեկացնում է CNNTurk–ը։
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Անգլիայի գերագույն դատարանը, բավարարելով Էրդողանի փաստաբան Էմմա Էդհեմի ընդդեմ Daily Telegraph–ի ներկայացրած հայցը, կայացրել է որոշում, որի համաձայն՝ բրիտանական պարբերականը Թուրքիայի վարչապետին պետք է վճարի 25 հազար ֆունտի փոխհատուցում։
Բացի այդ, բրիտանական դատարանի որոշման մեջ նշվում է, որ Daily Telegraph–ի կողմից Էրդողանի գլխավորած կուսակցության մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ երեկ Daily Telegraph պարբերականի խմբագրությունը ներողություն էր խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ վերջինիս վերաբերյալ ոչ ստույգ տեղեկատվություն տարածելու համար։
2010թ. սեպտեմբերին բրիտանական Daily Telegraph պարբերականը հանդես էր եկել սկանդալային հրապարակմամբ, որում նշվում էր, թե Իրանի իշխանությունները պատրաստվում են աջակցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2011թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ և այդ նպատակով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը նվիրաբերել են 25 միլիոն ԱՄՆ դոլար։
Բրիտանական պարբերականի տարածած տեղեկությունն անմիջապես հերքել էր Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը: Իսկ Էրդողանի փաստաբանները Թուրքիայի վարչապետին «զրպարտելու» մեղադրանքով դատական հայց էին ներկայացրել ընդդեմ Daily Telegraph–ի։

No comments:
Post a Comment