1988թ. փետրվար ամիսը Արցախի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը հենվելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա որոշեց ազատ եւ անկախ ապրել: Արցախի ժողովրդի Ժողովրդավարության միջոցով ազատ կամքի արտահայտումն ու ինքնորոշման դրսեւորումը Ադրբեջանի կողմից չստացավ քաղաքակիրթ արձագանք: Ադրբեջանը շարունակեց բռնապետական իշխանությունների կողմից վարվող եւ գործադրվող ապարդյուն քաղաքականությունը կրկնել, այն է՝ ժողովրդի եւ մարդու իրավունքները բռնի միջոցով ճնշելը:
Ադրբեջանի իշխանությունները գործի դրեցին իրենց բոլոր ունակություններն ու տեխնոլոգիան՝ սադրանքների միջոցով ստեղծել ազգամիջյան ընդհարումներ ու ողբերկություններ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանապարհը կանխելու համար: Ընդամենն մեկ շաբաթ չտեւած՝ ամբողջ ադրբեջանով մեկ տարածվեց այն կեղծ տեղեկատվությունը, թե հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա՝ եւ Աղդամից հարյուրավոր ադրբեջանցիներ դիմել են փախուստի: Եւ պատահական չէր, որ այդ «փախստականները» Աղդամից փախնում էին ոչ թե Բաքու, այլ Սումգայիթ: Սումգայիթում սկսվում է հայերի դեմ բարբարոսական, ամենա անմարդկային դաժան սպանությունների եռօրյա կազմակերպված մի անպատկերացնելի ոճրագործություն:
Ըստ պաշտոնական տվյալների՝ դաժանորեն սպանվեցին 33 մարդ, համաձայն տարբեր աղբյուրների ու հետազոտությունների՝ ավելի քան հարյուր: Մինչ օրս դեռ պարզ չի դարձել սպանվածների ճշգրիտ թիվը: Եռօրյա այդ բարբարոսական հարձակումների ընթացքում, երբ դաժանաբար սպանվում էին անմեղ քաղաքացիներ, ոչ ոստիկանությունը, ոչ անվտանգության ծառայությունը եւ ոչ էլ Բաքվի իշխանությունները չմիջամտեցին՝ ոճրագործությունը կանխելու համար, իսկ Մոսկվան ինչպես միշտ «ուշացավ»:
Քանի որ Սումգայիթի ջարդով չկարողացան Արցախի ժողովրդին իր ազատ ապրելու որոշումից շեղել, նախաձեռնեցին ավելի մեծ, ավելի բարբարոսական սադրանք ու դավադրություն՝ հարձակվելով ամբողջ ադրբեջանահայության վրա ու դաժանաբար սպանելով, մորթելով ու նրանց տները, ունեցվածքը վառելով ու փլելով, բռնի փախուստի ենթարկելով՝ մաքրել հայերին Ադերբեջանի ամբողջ տարացքից, ինչպես արեցին երիտթուրքերը 1915 թվին:
Ադրբեջանի կողմից սանձազերծված, Արցախին պարտադրված պատերազմը տասնյակհազարավոր կյանքեր խլեց երկու կողմերից, որի համար էլ պետք է նրան պատասխանատվության ենթարկել: Ադրբեջանը պետք է հատուցի թե՛ պատերազմի միջոցով հասցված վնասը, թե՛ զոհերի հարազատներին ու ժառանգներին, եւ թե՛ ամբողջ փախստականներին:
Իսկ ի՞նչ է արել տարիների ընթացքում ՀՀ-ը Սումգայիթի հանցագործությունների բացահայտման, դատապարտման, իսկական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու գործում, համարյա ոչինչ:
Հայաստանի ղեկավարությունը Արցախի խնդրի շուրջ բանակցություններում ոչ թե միայն Սումգայիթն է մոռացել, այլ նաեւ ադրբեջանի տարացքով մեկ հայերի ջարդն ու հարյուրհազարավոր փախստականների խնդիրը:
Հայաստանը բանակցում է Ադրբեջանի կողմից պարտադրված, «Մադրիդյան սկզբունքներում» տեղ գտած նախապայմանների շուրջ, այն է՝ Ճանաչել Ադրբեջանի տարացքային ամբողջականությունը, յոթ շրջանների վերադարձը, Արցախից ու շրջակա տարացքներից Ադդրբեջանցի փախստականների վերադարձը, ու ամենա վերջում՝ Արցախին «միջանկյալ կարգավիճակի տրամադրումը (այլ բան չի, ինչ Ադրբեջանի կողմից առաջարկող «լայն ինքնավարության» տրամադրում), իսկ երբ որ Արցախում Ադրբեջանցիների թիվը կհասնի արդեն որոշիչ քանակի՝ Արցախի ճակատագրի որոշումը (ինքնորոշումը) կդրվի ժողովրդի քվեարկության:
Մինչդեռ Հայաստանը պետք է «Մադրիդյան սկզբունքների», այսինքն Ադրբեջանի կողմից թելադրված վերոհիշյալ նախապայմանների ճիշտ հակառակ հեթականությամբ շարժվի:
Հայկական կողմը կատարված փաստը, այսինքն Սումգայիթի ջարդը մոռացության է մատնում, կամ դրա մասին լռում է, իսկ Ադրբեջանը «Խոջալուի դեպքերը» ներկայացնում է որպես «ցեղասպանություն»:
Սումգայիթում, Ադրբեջանի ամբողջ տարացքում հայերի հանդեպ կատարված հանցագործություններըը, նրանց բռնագաղթումը, Արցախի վրա սանձազերձված հարցակումը իրար հետ շախկապված են: Բանակցություններում դրանց դուրս թողնելը կամ գլխավայր քննարկումը, նախ դիվանագիտական տգիտություն է, իսկ երկրորդը, եւ ամենա կարեորը, անմեղ զոհերի, հարյուրհազարավոր փախստականների կյանքն ու ապրուստը անտեսելու, անարժան համարելու վկայությունն է:
Անընդհատ խոսվում է այն մասին, թե հայկական կողմը բանակցություններում խոսում է հիմնախնդիրների, այսինքն կոնֆլիկտի դրդապատճառների մասին, ոչ թե հետեւանքների մասին, որպեսզի դրանց արմատական լուծում տա, բայց փաստ է, որ բանակցությունների սեղանին, բանակցվող փաստաթղթերում միայն Ադրբեջանի նախապայմաններ են քննարկվում, այսինքն բանակցությունները վարվում են հետեւանքների շուրջ:
Տարին մեկ անգամ հիշելով Սումգայթի ջարդի մասին, իմիջիայլոց չմոռանալով նաեւ փախստականներին հիշել, փետրվարի 88-ի առթիվ ամպագոռգոր հայտարարություններ անել, մյուս օրը դրանք բոլորը մոռանալ, եւ նորից բանակցությունների, հանդիպումների գնալ, ո՛չ թե խոսելու վերոհիշյալ խնդիրների մասին, այլ «ԼՂՀ խնդրի կարգավորման» մասին:
Արցախի խնդրի «կարգավորման» հարց գոյություն չունի: Արցախի «խնդրի կարգավորում» ասելով կասկածի տակ է դրվում ինքնորոշված եւ իրեն անկախ հռչակած Արցախի Հանրապետությունը: Արցախը ունի մեկ խնդիր, եւ դա իր անվտանգության խնդիրն է: Գույություն ունի Սումգայիթում եւ այլուր հայերի հանդեպ կատարված հանցագործությունների կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու հարց, զոհվածների հարազատներին ու ժառանգներին եւ փախստականներին հատուցելու հարց: Իսկ Արցախի Հանրապետության ճանաչելու, կամ չչանաչելու խնդիրը, ընդհանրապես չպետքէ դառնա բանակցությունների թեմա, քանի որ դա արդեն կատարված փաստ է եւ անվերադառձնելի իրողություն:
Պետք է հաշվարկվի փախստականների ունեցվացքի, կորստի ամբողջական չափը, հատուցման ձեւն ու ժամկետը, պատրաստվի Սումգայիթում եւ այլուր զոհվածների ու տուժած ընտանիքներին փոխհատուցման ամբողջ փաթեթը:
Արցախը, որի անվտանգությանը սպառնում է Ադրբեջանը, պեք է մասնակցի բանակցություններին՝ խաղաղ ճանապարհով տարածքային հարցերի շուրջ բանավեճերի լուծման, Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի, եւ Արցախի շրջափակման հետեւանքով Արցախին ու նրա ժողովրդին հասցված վնասների հատուցման պահանջարկ դնելու եւ այդ խնդիրները լուծելու համար:
Քանի որ բռնագաղթվածները Հայաստանում են ապաստան գտել եւ այդ պատճառով Հայաստանն է տուժվել, ապա Հայաստանը պետք է ներկայացնի փոխհատուցման պահանջ՝
1. Իր կողմից կրած վնասների,
2. Սումգայիթում եւ այլուր զոհվածների հարազատների եւ ժառանգներին,
3. Փախստականներից բռնագրաված, կամ թողած ունեցվածքի,
4. պատերազմի պատճառով Հայաստանին հասցված վնասների հատուցման համար:
Ամփոփում.
Քանի որ Սումգայիթի եւ Ադրբեջանի տարացքում հայերի ջարդը, Ադրբեջանից հայերի բռնագախթն ու Արցախի ժողովրդի վրա սանձազերծված պատերազմը ուղղակի կապ ունեն Արցախի ինքնորոշման խնդրի հետ, պետք է վերադառնալ 88 թվի սկիզբը եւ բանակցությունների անմիջական կողմ դարձնել Արցախին, բանակցությունների սեղանին դնել Սումգայիթի ջարդի պատասխանատվությունը, զոհվածների ընտանիքների եւ փախստականների փոխհատուցման խնդիրը, սանձազերծված պատերազմի միջոցով Արցախին եւ Հայաստանին հասցված վնասի փոխհատուցումը:
Զերծ մնալ Արցախի ինքնորոշման թեմայի շուրջ բանակցելուց, այդ խնդիրը համարել կատարված փաստ, փակված թեմա եւ այդ իրողության ընդունումը դարձնել բանակցությունների շարունակման առաջին նախապայմանը:
Երվանդ Խոսրովյան
20 փետրվարի 2011 թ.

No comments:
Post a Comment